Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ

Դեպրեսիան ծնվում է ստամոքսում

Դեպրեսիան ծնվում է ստամոքսում

Վախն ու անհանգստությունն  իրականում ծնունդ են առնում ոչ թե ուղեղում, այլ ստամքոսում: Համիլտոնի համալսարանի  բժշկության Michael G. DeGroote դպրոցում  հետազոտողները մարդու ստամոքսում հայտնաբերել են մանրէներ, որոնք քիմիական ազդեցություն են  ունենում ուղեղի վրա: Եթե հնարավոր լինի այդ մանրէների վրա դեղորայքով  ազդել, ապա կարելի է նաև մարդու վարքագիծը փոխել: Այս հետևությունների ապացույցները ստացվել են  մկների վրա կատարված փորձերով: Երբ  լաբորատորային փորձակենդանիների վրա ազդել են հակաբիոտիկներով, որոնք քայքայել են աղիքային մանրէները, մկների վարքագիծը կտրուկ փոխվել է: Նրանք համեմատաբար ավելի հանգիստ են դարձել ու վախի զգացումը նույնպես նվազել է: Այս պրոցեսներն ուղեկցվել են ուղեղից նյարդատրոֆիկ գործոնի դուրսբերման ավելացմամբ, որը սովորաբար կապվում է դեպրեսիայի ու անհանգստության հետ: Սակայն, երբ հակաբիոտիկների ազդեցությունը վերացել է , դրա հետ վերականգնվել է նաև փորձակենդանիների  նախկին վարքագիծը: Ի դեպ, աուտիզմի ծանր դեքերում նույնպես դիտվում է  աղիքային տրակտի մանրէաբանական  պատկերի փոփոխություն:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ